Այս կամ այն քաղաքական գործչի, ղեկավարի կամ ուղղակի մարդու մասին ճիշտ պատկերացում կազմելու հարցում կարևոր գործիքակազմերից մեկն էլ այս կամ այն սուբյեկտի գործողությունների ու խոսքերի համեմատական վերլուծությունն է: Նիկոլի ու «նիկոլոյիդների» պարագայում սա թերևս լավագույն գործիքն է, որն օգնում է շատ արագ պարզել, թե իրականում ում հետ, ինչ տեսակ երևույթների հետ գործ ունենք: 

 

Նիկոլն իշխանություն է վերցրել, իսկ հետո քաղաքականապես վերարտադրվել շնորհիվ նախևառաջ իր ականջահաճո խոստումների: Օրինակ՝ 2018-ին խոստանում էր Հայաստանը դարձնել սոցիալական դրախտ, պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի ռեալիզացման համար, իսկ արդեն 2021-ին, երբ արդեն Հայաստանը կանգնած էր լրջագույն անվտանգային սպառնալիքների ու մարտահավերների առաջ, իր հանրահավաքներում երդվում էր, որ ոչ մի թիզ հող չի պատրաստվում հանձնել: Օրինակ՝ 2021-ի ամռանը, հունիսի 6-ի իր հանրահավաքում Նիկոլը հայտարարում էր.«Էսպես ասած Բարխուդարլու, Խրեմլու և այլն, ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում ա լինի,ես էդ վերսիայով էդ թուղթը չեմ ստորագրի»: Իսկ ահա այսօր թե՛ ինքը, թե՛ ՔՊ-ականները նույն այդ գյուղերը հայտարարում են ոչ հայկական ու ձայնի ինքնավստահ տոնով պնդում՝ դրանք երբեք 29800-ի մեջ ներառված չեն եղել,Հայաստանի հետ կապ չեն ունեցել: Ինչպե՞ս հասկանանք սա… 

 

Ինչպես ուզում եք՝ հասկացեք, Նիկոլը թքած ունի: Այն ժամանակ պետք  էր քվե ստանալ, ասում էր այնպես, հիմա, երբ խնդիր կա՝ դրսին հաճոյանալու ու իշխանություն պահելու, ասում է հակառակը. շատ լավ իմանալով, որ Հայաստանի ազգաբնակչութան ջախջախիչ մեծամասնութունը բացի նողկանքից այլ բան ՔՊ-ի հանդեպ չի զգում՝ Նիկոլը խաղադրույք է կատարել օտար ուժերի վրա, քանի որ այսօր ՔՊ-ի իշխանությունը բացառապես օտարերկրյա հատուկ ծառայությունների բարի կամքից է բխում, ինչը նշանակում է, որ նա իրականում ոչ թե Հայաստանի Հանրապետությա վարչապետն է, ինչպես պնդել է ԱԺ-ում, այլ՝ Հայաստռանի Հանրապետութունը ոչնչացնելու վերաբերյալ առաջադրանք ստացած փնթի գործակալ, որի վիզը սեփական կուրատորները  կտրելու են այն բանից հետո,երբ նա այլևս պետք չլինի նրանց:  

 

Թող Նիկոլը նայի Նավալնուն ու Սաակաշվիլին ու մոտավոր պատեկարցում կազմի այն մասին, թե ինչ է իրեն սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել